ՄԵՐ ՄԱՍԻՆ
“ Անի Տուր” տուրիստական կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թ–ին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական (արտաքին հարաբերություններ` Թուրքիա-Վրաստան) Վոլոդյա Առուշանյանի կողմից: “Անի Տուրը” առաջինն է եղել ՀՀ – ում, որ նախաձեռնել է ուղևորությունների կազմակերպում դեպի Պատմական ` Արևմտյան Հայաստան: Ուսումնասիրությունների և բանակցությունների շնորհիվ ձեռք է բերվել հնարավորություն, կազմակերպելու լիարժեք ուղևորություններ դեպի, միլիոնավոր հայերի համար այդքան կարևորված, քաղաքներ` Անի, Կարս, Բայազետ/ Դարոինք/, Բերկրի, Վան, Մուշ, Բիթլիս/ Բաղեշ/, Էրզրում, Բասեն, Արտվին, Արդահան, Կիլիկիա և այլն:
Մեծ փորձ ունեցող մասնագետների երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ և բովանդակալից ուղևորություններ:
Առաջինը լինելու հանգամանքը և տարիներով հղկված երթուղիները արդեն նախապայման են անթերի որակի, ինչի ապահովումն էլ հետևողականորեն վերահսկում է կազմակերպության տնօրինությունը:
“Անի Տուրը” իր գործունեությամբ ճանապարհ է բացել նաև մի շարք այլ կազմակերպությունների համար, որոնք այսօր ներկայանում են շուկայում միևնույն առաջարկով: Վերոնշյալ փաստը ուրախալի է նաև “Անի Տուրի” համար, քանի որ մեր գործում առաջին հերթին կարևորվում է առաքելությունը, որին էլ ծառայում է մեր աշխատանքը:
"Անի Տուր" ընկերությունը կազմակերպում է նաեւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձությունների հոբելյաններին նվիրված ուխտագնացություններ, որոնք լայն լուսաբանվում են լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների կողմից: 2001թ. արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ համատեղ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Բագավան (Թուրքիա): Այն նվիրված էր քրիստոնեությունը որպես պետական կրոն Հայաստանում հրչակվելու 1700-ամյա հոբելյանին:
2003թ. Գրիգոր Նարեկացու անմահ մատյանի հազարամյակը նշող կառավարական հոբելյանական հանձնաժողովի առաջարկությամբ իրականացվեց ուխտագնացություն դեպի Նարեկ գյուղ:
2003թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի օրհնագրի համաձայն կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Սուրբ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց (Թուրքիա):
2008թ. ուխտագնացությունների շարքը նվիրված է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին: Ուծտագնացության ընթացքում մասնակիցները 1 օր անցկացնելու են Բիթլիսում, որտեղ ծնվել է մեծ հայը:
“Անի Տուր” կազմակերպությունն ունի տարիներով փորձված գործընկերներ , որոնք գնահատելով կազմակերպության ազնիվ աշխատանքը, լիարժեք վստահությամբ համագործակցում են ընկերության հետ:
Հաշվի առնելով “ Անի Տուրի” հիմնական առաջարկի (Պատմական Հայաստան) տարածաշրջանային առանձնահատկությունը` պետք է ընդգծել նաև կազմակերպության հեղինակությունը, որի շնորհիվ վերջինս կարողանում է իրականացնել բարձրակարգ ու լիովին ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայաստան / Թուրքիա/:
Կազմակերպությունը բարձրակարգ ուղևորություններ է կազմակերպում նաև Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի տարածքում` անհատական և խմբակային ծրագրերով: